Այսօր Քաթարի մայրաքաղաք Դոոհայում հանդիպել են «Համաս»-ի լիդեր Իսմայիլ Հանիյան և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը:
«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրոպական միությունում ահաբեկչական կառույց է ճանաչվել:
Այդ հանդիպումից հետո Հանիյան պետք է ուղևորվի Կահիրե՝ Գազայում ընթացող պատերազմի հարցը Եգիպտոսի ղեկավարների հետ քննարկելու համար:
Քաթարի և Եգիպտոսի միջնորդությամբ այժմ Իսրայելի հետ ընթանում են բանակցություններ Գազայում մարդասիրական նոր հրադադար հաստատելու շուրջ:
Գործարքի հաստատման դեպքում «Համաս»-ի զինյալները պետք է ազատ արձակեն իսրայելցի պատանդներին, ինչին ի պատասխան Իսրայելը կազատի տարբեր հանցագործությունների համար դատապարտված պաղեստինցի բանտարկյաներին: