Մատչելիության հղումներ

Ավագանու նիստը մեկնարկեց, նիստին ընդառաջ «Մայր Հայաստան»-ը բողոքի ակցիա էր իրականացնում քաղաքապետարանի մոտ


«Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ, 26-ը դեկտեմբերի, 2023թ․
«Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ, 26-ը դեկտեմբերի, 2023թ․

Վաղ առավոտյան Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը բողոքի ակցիա էր իրականացնում Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ։

Ընդդիմադիր խմբակցությունը ցանկանում էր տապալել ավագանու այսօրվա նիստը՝ չներկայանալով և քվորում չապահովելով։

Նիստի այսօրվա օրակարգում 2024-ի բյուջեի, ինչպես նաև տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծն է, որով ավտոկայանատեղիների տարեկան վճարը մայրաքաղաքի կենտրոնում 12 հազար դրամից կհասնի 160 հազար դրամի:

«Կարմիր գծերը չի միայն, կարմիր գծերն իր հետ շղթայական բերելու է տրանսպորտի թանկացման և այլն։ Ընդդիմությունը պետք է այսօր ամեն ինչ անի, որպեսզի այս թալանչիները ձեռքները հանեն Հայաստանի քաղաքացու գրպանից», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը։

Խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանն էլ նշեց. - «Գնալու ենք նախասրահ, դահլիճ չենք մտնելու, տեսնենք՝ ով է ապահովելու էդ քվորումը»։

Երևանի քաղաքապետարանի մոտ մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել։

Այնուամենայնիվ նիստը մեկնարկեց՝ քվորում կա, գրանցվել է 31 պատգամավոր։

«Հանրային Ձայնն» առաջարկեց այս տարի օրակարգից հանել կարմիր գծերի հարցը։

Մանրամասներն՝ այստեղ

XS
SM
MD
LG