Մատչելիության հղումներ

Անդրանիկ Թևանյանը հրաժարվում է Երևանի ավագանու մանդատից


«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հրաժարվում է Երևանի ավագանու մանդատից: Այս մասին նա այսօր հայտարարեց ֆեյսբուքյան լայվի ժամանակ:

«Հայտարարել էի, որ Երևանի ավագանու մանդատ չեմ վերցնելու. ես հրաժարվում եմ մանդատից։ Մեր խմբակցությունը կղեկավարի Մանուկ Սուքիասյանը։ Մեր մյուս անդամներն իրենց ակտիվությամբ կարդարացնեն երևանցիների տված քվեն։ Այն քաղաքացիները, ովքեր նույնիսկ մեզ ձայն չեն տվել կամ չեն մասնակցել ընտրություններին, նույնպես, ավագանիում ի դեմս «Մայր Հայաստան» խմբակցության՝ կտեսնեն իրենց պաշտպաններին», - նշեց Թևանյանը:

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդը նաև ասաց. - «Յուրօրինակ նոր քաղաքական մշակույթ ենք ներմուծում, նախընտրական փուլում շտաբ չենք ունեցել, ինքներս ենք քայլող նախընտրական շտաբի ֆունկցիա կատարել: Նոր մշակույթն այն է, որ մենք որոշել ենք հետընտրական շտաբեր բացենք՝ քաղաքացիների հետ ուղիղ շփման հնարավորություն ստեղծել»:

Ընդդիմադիր «Մայր Հայաստան»-ը Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում 12 մանդատ է ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG