Բաքվի դատարանում մեկնարկել է Հակարիի կամրջից անցած ամառ առևանգված, ապա 15 տարվա ազատազրկման դատապարտված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննությունը։
Վերաքննիչ դատարանում դատավոր Հասան Ախմեդովի նախագահությամբ այսօր միայն ուսումնասիրվել են Խաչատրյանի անձնական տվյալները և բողոքարկման ապացույցները։
Բուն գործով քննությունը նշանակվել է 2024-ի հունվարի 7-ին։
Բաքվի ռազմական դատարանը նոյեմբերի 7-ին 15 տարվա ազատազրկման դատապարտեց Վագիֆ Խաչատյանին: Բաքուն արցախցուն մեղադրում է «ցեղասպանության» հոդվածով, մասնավորապես՝ «1991-ին Մեշալի գյուղի վրա զինված հարձակման համար, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։
Փաստացի իր շահերը միայնակ պաշտպանող Վագիֆ Խաչատրյանը դատարանում բազմիցս հերքել է իր մասնակցությունը Մեշալիի դեպքերին, պնդելով՝ ինքն այդ օրերին գտնվում էր Շուշիի բանտում։