Մեղադրող դատախազը այսօր դատարանից պահանջեց 15 տարվա ազատազրկման դատապարտել հուլիսի վերջին Լաչինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանին։
Ընդ որում, մեղադրողը շեշտեց, որ Խաչատրյանը պետք է դատապարտվեր ամենախիստ՝ ցմահ ազատազրկման, սակայն Ադրբեջանի օրենսդրությունը արգելում է այդ պատժաչափը կիրառել 65 տարեկանից բարձր անձանց նկատմամբ։ Խաչատրյանը 68 տարեկան է։
Ադրբեջանցի իրավապահները Խաչատրյանին վերագրում են 30 տարվա վաղեմության հանցանքներ, նա Բաքվի դատարանում չի ընդունել մեղադրանքը։