Մատչելիության հղումներ

Դատախազն այսօր Վագիֆ Խաչատրյանի գործով «մեղադրական եզրակացությունը կհրապարակի, պատժաչափ կպահանջի»


Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում
Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում

Բաքվի դատարանում, Վագիֆ Խաչատրյանի գործով այսօրվա նիստին, դատախազը կհրապարակի մեղադրական եզրակացությունն ու պատժաչափ կպահանջի, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Երեկ հայտարարվեց դատավարության ավարտի մասին, սակայն դատախազը դատարանից հավելյալ ժամանակ խնդրեց՝ մեղադրական եզրակացությունը հրապարակելու, պատժաչափը պահանջելու համար։

Խաչատրյանը մեղադրվում է ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում տեղի ունեցած «զանգվածային սպանությունների համար»։ Վագիֆ Խաչատրյանը հերքում է Բաքվի ներկայացրած մեղադրանքները։

Ադրբեջանցի իրավապահները նրան առևանգել էին Հակարիի կամրջից, երբ 68-ամյա Խաչատրյանը հատում էր Հայաստանի սահմանը՝ սրտի անհետաձգելի վիրահատություն անցնելու համար։

XS
SM
MD
LG