Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարավոյտը Տելեգրամի իր էջում գրել է, որ ուկրաինական կողմի հրետակոծության հետևանքով Ալեկսեևկա գյուղում մեկ մարդ է զոհվել։ Վնասվել են տներ, վարչական շենքեր, էլեկտրահաղորդակցության գծեր։
«Վերկանգման աշխատանքները կսկսվեն, երբ անվտանգ լինի»,- նշել է նահանգապետը։
Դոնեցկում 5 մարդ է վիրավորվել ուկրաինական կվադրոկոպտերի կողմից նետված զինամթերքի պայթյունի պատճառով։ Հայտնել է օկուպացված Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։
Ուկրաինայի մի շարք մարզերում շաբաթ առավոտյան տագնապի ազդանշաններ են լսվել։ Կրիվոյ Ռոգում պայթյուննր են տեղի ունեցել։