Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախապես չհայտարարված այցով ժամանել է Նորվեգիա։ Նա Օսլոյում կմասնակցի Ուկրաինա-Հյուսիսային Եվրոպա գագաթնաժողովին։
Այցի ընթացքում Զելենսկին հանդիպում է Շվեդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի և Դանիայի վարչապետեր Ուլֆ Կրիստերսոնի, Կատրին Յակոբսդոտտիրի, Յոնաս Գար Ստյորեի և Մետտե Ֆրեդերի, ինչպես նաև Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն պետք է ընդունի Նորվեգիայի թագավոր Հարալդ հինգերորդը:
Զելենսկին Նորվեգիա է մեկնել ԱՄՆ-ից, որտեղ ելույթ է ունեցել Կոնգրեսում և օրենսդիրներին կոչ է արել հաստատել Ուկրաինային տրամադրվելիք օգնությունը: Բացի այդ, Զելենսկուն Վաշինգտոնում ընդունել է նախագահ Ջո Բայդենը: