Վաշինգտոնում դեկտեմբերի 12-ին նախատեսված է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Զելենսկին հանդիպելու է նաև ներկայացուցիչների տան խոսնակ հանրապետական Մայք Ջոնսոնի հետ։
Կրեմլի խոսնակն այսօր ասել է, որ շատ ուշադիր հետևելու են Բայդեն-Զելենսկի հանդիպմանը։
Ուկրաինայի առաջնորդը երեկ է ժամանել Վաշինգտոն։ Նա հանդիպումներ է ունեցել պենտագոնի ղեկավարի, բարձրաստիճան զինվորականների, ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ղեկավարների հետ։
Զելենսկին Միացյալ Նահանգներ է ժամանել Արգենտինայից, որտեղ մասնակցել է Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության արարողությանը։