Մատչելիության հղումներ

Ադրբեջանն Ուկրաինային ականազերծման մեքենա է տրամադրել


Ուկրաինա - Ականազերծման աշխատանքներ Խարկովի մարզում, հոկտեմբեր, 2023թ.
Ուկրաինա - Ականազերծման աշխատանքներ Խարկովի մարզում, հոկտեմբեր, 2023թ.

Ադրբեջանն Ուկրաինային տրամադրել է Revival P նոր թրթուրավոր ականազերծման մեքենա: Այս մասին տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդումը:

«Ադրբեջանը Պոլտավայի փրկարարներին է տրամադրել մեխանիզացված ականազերծման Revival P մեքենա», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ նույն աղբյուրի՝ Ուկրաինա են ժամանել տեխնիկան արտադրող ընկերության ներկայացուցիչներ, որոնք ուսուցում կկազմակերպեն ուկրաինացի մասնագետների համար: Ուսուցումից հետո մեքենան կմեկնի օգնելու սակրավորներին, որոնք ականազերծում են իրականացնում ռուսական օկուպացիայից ազատագրված տարածքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG