Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին արժանացել է Գերմանիայի ամենահին լրագրողական մրցանակին՝ «Բամբիին»։ Նա վաստակել է մրցանակն «Արիություն» անվանակարգում։
Մյունխենում մրցանակաբաշխության ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մրցանակը հանձնել Նավալնիի կնոջը՝ քաղաքական գործիչ Յուլիա Նավալնայային, և նրանց որդուն՝ Զախարին։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը բարձր է գնահատել Նավալնիի աշխատանքը Ռուսաստանում կոռուպցիայի հետաքննության գործում։
«Այն, ինչ ձեր ամուսինը, ձեր հայրն անում է մեզ և ամբողջ աշխարհի համար, դժվար է բառերով արտահայտել: Այս աննկուն մարդն արժանի է մեր համերաշխությանը: Մենք պետք է նրա ուղերձը հասցնենք աշխարհին այնքան ժամանակ, մինչև նա ինքը կարողանա դա անել»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը Նավալնիի կնոջը և զավակին:
Յուլիա Նավալնայան պատասխանել է, թե ուրախ է մրցանակը ստանալու համար, բայց ավելի ուրախ կլիներ, եթե ամուսինը կարողանար անձամբ դա անել։
«Բայց նա բանտում է, ինչպես շատ ուրիշներ, ովքեր քննադատում են Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ, բողոքում են կամ մեկնաբանություններ գրում սոցիալական ցանցերում»,- ասել է Նավալնայան:
«Բամբի» մրցանակը հիմնադրվել է 1948 թվականին և շնորհվում է հեռուստատեսության, մեդիալրագրության և կինոյի բնագավառում ունեցած ձեռքբերումների համար։