Մատչելիության հղումներ

Ռուս քաղբանտարկյալները հացադուլ են անում, քաղաքացիները հարգանքի տուրք մատուցում բռնաճնշումների զոհերի հիշատակին


Անազատության մեջ գտնվող ռուսաստանցի քաղաքական գործիչները, այդ թվում՝ Կրեմլի քննադատներ Ալեքսեյ Նավալնին և Վլադիմիր Կարա-Մուրզան, այլ ակտիվիստների հետ միասին հոկտեմբերի 30-ին մեկօրյա հացադուլ են անցկացնում՝ հարգելու քաղբանտարկյալներին։ Այսօր Ռուսաստանի մի շարք շրջաններում հարգանքի տուրք են մատուցել քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակի օրվա առթիվ։

Ռուսական իրավապաշտպան կազմակերպություններից կողմից քաղբանտարկյալներ ճանաչված գործիչներ Նավալնին, Կարա-Մուրզան և այլք, այդ թվում՝ Լիլիա Չանիշևան, Դանիել Խոլոդնին, Վադիմ Օստանինը և Միխայիլ Կրիգերը հացադուլն ավելի վաղ էին սկսել։

Հեռավոր Մագադաի բնակիչները քաղաքի մերձակայքում գտնվող «Վշտի դիմակ» հուշարձանի մոտ ակցիա են անցկացրել՝ «Չմոռանալ» խորագրով։ Մասնակիցները բարձրաձայն ընթերցել են 1930-1950-ական թվականներին խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի Մեծ ահաբեկչության քարոզարշավին զոհ գնացած իրենց հարազատների անունները, տարիքը, զբաղմունքը, դատավարությունների կամ մահապատժի ժամկետները:

Դաշնության այլ քաղաքներում ևս նման միջոցառումներ են անցկացվել։

Ստալինի օրոք խորհրդային պետության միլիոնավոր քաղաքացիներ են սպանվել, խոշտանգվել, բանտարկվել կամ աքսորվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG