Մատչելիության հղումներ

Բլինքենը հանդիպել է Երմակին, վերահաստատել ԱՄՆ հավատարմությունը Ուկրաինային


Վաշինգտոն, 13-ը նոյեմբերի, 2023թ․
Վաշինգտոն, 13-ը նոյեմբերի, 2023թ․

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում հանդիպել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ:

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի՝ զրուցակիցները քննարկել են ռազմադաշտում վերջին զարգացումները և ձմռանն ընդառաջ նախապատրաստական աշխատանքները, ներառյալ հակաօդային պաշտպանության լրացուցիչ պարագաների շարունակական ապահովումը Ուկրաինա։

Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը Ուկրաինային և նրա ժողովրդին։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աշխատել ավելի քան 50 դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ուկրաինային տրամադրելու այն աջակցությունը, որն անհրաժեշտ է՝ Ռուսաստանի ագրեսիայից իր ժողովրդին, ինքնիշխանությունը և անկախությունը պաշտպանելու համար։

XS
SM
MD
LG