Մատչելիության հղումներ

Նախարարը նշել է 1990-ական թվականներից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքները. ԱԳՆ պարզաբանումը


Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ի պատասխան «Ազատության» հարցման, պարզաբանել է նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե ՀՀ ինքնիշխան տարածքի 200 քառակուսի կմ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո:

«Կխնդրեմ ևս մեկ անգամ ուշադրությամբ լսել ԱԳ նախարարի պատասխանը։ Նախարարը հստակ նշում է, թե ինչ տարածքների մասին է խոսքը. դրանք ոչ միայն 2020թ. 44-օրյա պատերազմից հետո օկուպացված տարածքներն են, այլև դեռևս 1990-ական թվականներից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Հիշեցնեմ, այդպիսիք են, օրինակ՝ Արծվաշենը, Տավուշի մարզի Վազաշեն, Այգեհովիտ, Բերքաբեր և Պառավաքար գյուղերի վարելահողերը։ Այստեղ տարընթերցման հնարավորությունն օբյեկտիվորեն բացակայում է», - պարզաբանել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Արարատ Միրզոյանի հայտարարությունը մեծ հնչեղություն էր ստացել, քանի որ մինչև այժմ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, թե 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքից մոտ150 քառակուսի կիլոմետր: Փաստացի՝ ԱԳՆ պարզաբանումից հետևում է, որ 90-ականներին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները շուրջ 50 քառակուսի կիլոմետր են կազմում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG