Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։
Հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Ընդունել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկությունը՝ նոտաների փոխանակման միջոցով Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Կապան քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին», - ասվում է փաստաթղթում։
Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը կդառնա երկրորդը Հայաստանում՝ առաջինը Գյումրիում է։
Հոկտեմբերի վերջին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաստատել է, որ Մոսկվան Կապանում հյուպատոսություն բացելու ցանկություն է հայտնել, և Երևանը համաձայնություն է տվել: