Դոնեցկում գնդակոծության ընթացքում վիրավորվել են «Իզվեստիա» օրաթերթի նկարահանող խմբի անդամները: Երեք թղթակիցներ հոսպիտալացվել են։ Այդ մասին հայտնում է մեդիա հոլդինգի Telegram ալիքը։
«Նկարահանող խումբը վիրավորվել է Դոնեցկի հրետակոծության վայրում աշխատելիս, երեք թղթակիցներ հիվանդանոցում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել է, որ «Իզվեստիա»-ի լրագրող Եվգենի Բիկովսկին վիրավորվել է ուկրաինական զինված ուժերի արձակած կրակահերթից և փոխադրվել է քաղաքի հիվանդանոցներից մեկը։