Մատչելիության հղումներ

Իսրայել-«Համաս» պատերազմի մեկնարկից ի վեր առնվազն 31 լրագրող է սպանվել․ CPJ


Հոկտեմբերի 7-ից՝ Իսրայել-«Համաս» պատերազմի մեկնարկից ի վեր, առնվազն 31 լրագրող է սպանվել, հաղորդում է Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ)՝ նշելով՝ այս «պատերազմն ամենամահաբերն էր հակամարտությունը լուսաբանող լրագրողների համար»։

Ըստ Կոմիտեի՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է 31 լրագրողի մահը՝ 26 պաղեստինցի, 4 իսրայելցի և 1 լիբանանցի։ Հաղորդվում է, որ վիրավորվել է 8 լրագրող, 9 լրագրող էլ անհետ կորել կամ կալանավորվել է։

«Շարունակվող հարձակումներ, ձերբակալություններ, սպառնալիքներ, գրաքննություն, ընտանիքի անդամների սպանություններ», - ասված է հայտարարությունում:

Կոմիտեն նշում է, որ դեռևս հստակ չէ արդյոք 31 լրագրողներն էլ զոհվել են իրենց մասնագիտական աշխատանքը կատարելու ժամանակ, սակայն CPJ-ն նրանց ներառել է այս ցուցակում՝ մահվան հանգամանքներն ուսումնասիրելու համար։

Ըստ հաղորդման՝ հիմա, երբ իսրայելական ուժերը սկսել են ցամաքային հարձակումը Գազայի վրա, նրանք լրատվական գործակալություններին տեղեկացրել են, որ չեն կարող երաշխավորել Գազայի հատվածում աշխատող լրագրողների անվտանգությունը:

XS
SM
MD
LG