Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կշարունակի առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլեր, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլեր, արխիվ

Միացյալ Նահանգները կշարունակի առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:

Հարցին՝ Բրյուսելում երկու երկրների ղեկավարների հանդիպման չեղարկման համատեքստում ի՞նչ հույսեր ունի Վաշինգտոնի սատարած խաղաղ գործընթացի առնչությամբ՝ «այն հեռավոր երազանք է այս կետում», Միլլերն արձագանքել է. - «Մենք շարունակում ենք կարծել, որ երկու կողմերի շահերից է բխում, տարածաշրջանի շահերից է բխում և ավելի լայն աշխարհի շահերից է բխում, որ երկու կողմերը հասնեն խաղաղության համաձայնության, և մենք կշարունակենք առաջ մղել այն»:

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ ամսվա վերջին Բրյուսելում ծրագրվող՝ Եվրամիության խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը չի կայանալու: Հայկական կողմը ենթադրում է, որ ադրբեջանական կողմը «ժամանակ չի գտել» մասնակցելու հանդիպմանը:

Հոկտեմբերի սկզբին էլ Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր մեկնել Գրանադա՝ Հայաստանի վարչապետի ու Եվրամիության առաջնորդների հետ հանդիպման։

XS
SM
MD
LG