Մատչելիության հղումներ

Բաքվում մեկնարկում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը


Այսօր Բաքվում մեկնարկում է Լաչինի միջանցքից այս տարվա հուլիսին ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը։

Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ գործը քննելու է Բաքվի զինվորական դատարանը՝ դատավոր Ջամալ Ռամազանովի նախագահությամբ։

APA-ն նշում է, որ գործով տուժող է ճանաչվել 59 անձ, այսօր կհստակեցվեն նաև գործով մեղադրյալների և 59 տուժածների անձնական տվյալները։

Խաչատրյանը առևանգվել է հուլիսի վերջին՝ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում հենց Կարմիր խաչի մեքենայից։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, և նրա նկատմամբ «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

Բաքուն արցախցուն մի շարք ծանր հանցանքներ է վերագրել, այդ թվում՝ «1991 -ին Մեշալի գյուղի վրա զինված հարձակման համար, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։ Ստեփանակերտը ադրբեջանական այս մեղադրանքները կեղծ էր որակել, պնդելով՝ «Մեշալի գյուղում նման հանցագործություն չի եղել»։

XS
SM
MD
LG