Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը հայկական կողմին է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած տեղեկությունները


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայկական կողմին է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած տեղեկությունները: Դրանք փոխանցվել են Խաչատրյանի հարազատներին, հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Ադրբեջանի ներկայացրած փաստերի և դիրքրոշուման վերաբերյալ Հայաստանը կներկայացնի իր առարկությունները դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև ս.թ. օգոստոսի 16-ը:
Արցախի 68-ամյա քաղաքացին առևանգվել ու ձերբակալվել է ադրբեջանցիների կողմից հենց Հակարիի անցակետից, նա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվում էր Հայաստան բուժման։ Բաքուն նրան մեղադրանքներ է առաջադրել։
Արցախցու ընտանիքն առաջին իսկ օրից պնդում է, որ այդ մեղադրանքներն անհեթեթ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG