Երեկ ժամը 23։06-ին հրդեհ է բռնկվել Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում գտնվող հեղուկ գազի լիցքավորման կետերից մեկում՝ մոտ 15 տոննա տարողությամբ հեղուկ գազի վերգետնյա ռեզերվուարում, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
3 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածներով հոսպիտալացվել է, երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մեկինը՝ միջին ծանրության:
47 քաղաքացի տարհանվել և տեղափոխվել է անվտանգ տարածք, ասված է հաղորդագրությունում։