Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է որ, այսօր ժամը 00:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վերին Արտաշատ գյուղի Արարատյան փողոցում գտնվող ավտոգազալիցքավորման ճնշակայանի կոմպրեսորային տեղամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:42-ին, մարվել` 01:40-ինն։ Ամբողջությամբ այրվել է կոմպրեսորային տեղամասը (մոտ 120 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան», - ասված է հաղորդագրությունում: