Մատչելիության հղումներ

Մոսկվան հաստատել է՝ ռազմական վերջին գործողություններից առաջ  ԱՄՆ, ԵՄ և ՌԴ ներկայացուցիչները հանդիպել են


Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հաստատել է՝ Ղարաբաղում սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից առաջ ԱՄՆ, ԵՄ և Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպել են։

Նշելով՝ չգիտի գաղտնի է եղել այդ հանդիպումը, թե ոչ, Զախարովան շեշտել է՝ իրենց դիմել են Միացյալ Նահանգները և Եվրամիությունը՝ հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ։

«Կողմերը տեսակետներ են փոխանակել իրավիճակի հետ կապված, միայն այդքանը», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին նշել է, որ Մոսկվան որոշակի շփումներ է ունեցել Արևմուտքի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց ոչ այն, ինչի մասին գրել է Politico-ն։

Politico թերթը, վկայակոչելով անանուն բարձրաստիճան դիվանագետին և ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները, գաղտնի բանակցություններ են վարել սեպտեմբերի 17-ին Ստամբուլում՝ Ղարաբաղում նոր սրացումից երկու օր առաջ։

XS
SM
MD
LG