Մատչելիության հղումներ

Միշելին հիասթափեցրել են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Մոսկվայի կեցվածքը և Բաքվի գործողությունները


ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշել, արխիվ
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշել, արխիվ

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելին հիասթափեցրել են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ թե՛ Ռուսաստանի կեցվածքը և թե՛ Ադրբեջանի գործողությունները: Միշելն այդ մասին ասել է Euronews համաեվրոպական հեռուստակայանի Global Conversation ծրագրի թղթակցին: Ամբողջական հարցազրույցը վաղը կհեռարձակվի:

«Ակնհայտ է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին: Նրանք այդ շրջանում տեղակայվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ռուսներն ուզում էին մտցնել զինծառայողներ, ովքեր պետք է խաղաղություն և անվտանգություն ապահովեին: Բայց մենք տեսանք, որ Ադրբեջանը ռազմական գործողություն իրականացրեց, և խաղաղապահների կողմից նույնիսկ չնչին արձագանք չեղավ: Մինչդեռ, Եվրոպական միությունն այնտեղ՝ գետնի վրա, ռազմական ներկայություն չունի», - ասել է Շառլ Միշելը:

XS
SM
MD
LG