Բեն Քարդինը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում կփոխարինի կոռուպցիոն գործարքների համար մեղադրվող Բոբ Մենենդեսին։ Վերջինս կտրականապես հերքում է մեղադրանքները և դրանք զրպարտություն է անվանում:
Քարդինը հայտնի է փաստաբանական երկարամյա գործունեությամբ: Հաջորդ շաբաթ նա կնշի ծննդյան 80-ամյակը:
Քարդինը նաև իրավապաշտպան նախաձեռնությունների ջատագով է և հեղինակել է «Մագնիտսկու ակտը», որը կրում է Ռուսաստանում կոռուպցիայի բացահայտման առաջամարտիկ, 2009 թվականին ռուսական բանտում մահացած Սերգեյ Մագնիտսկու անունը։
2012-ին ընդունված և 2016-ից ամբողջ աշխարհում կիրառվող այդ օրենքը թույլ է տվել Վաշինգտոնին պատժամիջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր առնչություն ունեն մարդու իրավունքների խախտումների հետ: