Մատչելիության հղումներ

Սենատոր Բոբ Մենենդեսին կոռուպցիայի մեղադրանք են առաջադրել


Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը, արխիվ:
Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը, արխիվ:

Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազությունը կոռուպցիոն մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսին։

Դատախազների պնդմամբ, Մենենդեսը և նրա կինը «կոռուպցիոն հարաբերությունների մեջ են եղել Նյու Ջերսիից երեք գործարարների հետ» և ստացել են «հարյուր հազարավոր դոլարների կաշառք»։

Մասնավորապես, սենատորն, ըստ դատախազների, որպես կաշառք ստացել է կանխիկ գումար, ոսկի, շքեղ մեքենաներ և թանկարժեք այլ իրեր։

Ենթադրվում է նաև, որ Մենենդեսը, գործելով հօգուտ Եգիպտոսի, ճնշում է գործադրել ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG