Մատչելիության հղումներ

Ժամը 8-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 հազար 550 անձ․ ՀՀ կառավարություն


Կոռնիձոր, 25-ը սեպտեմբերի, 2023թ․
Կոռնիձոր, 25-ը սեպտեմբերի, 2023թ․

Այսօր ժամը 08:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 հազար 550 անձ։

Ըստ Հայաստանի կառավարության՝ նրանցից 11 հազարի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 հազար 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:

Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով, ասված է հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG