Սեպտեմբերի 25-ին ժամը 12:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4 հազար 850 անձ, տեղեկացնում է Հայաստանի կառավարությունը։
Նրանցից 3 հազար 900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով, ասված է հաղորդագրությունում։