«Մեր խնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ ամբողջական իշխանափոխություն իրականացնելը», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը՝ շեշտելով՝ առաջին խնդիրն իշխանազրկումն է։
«Ես ասել եմ, որ մենք գնում ենք ամբողջական իշխանափոխության, Երևանի ավագանու մանդատը չի, որ մեզ հետաքրքրում է, այլ ամբողջական իշխանափոխության գործընթացը, որովհետև ես սրանից առաջ արդեն հրաժարվել էի պատգամավորի մանդատից, բնական է, որ ավելի բարձր կարգի մանդատից չես հրաժարվում՝ ավելի ցածր կարգի գնալու։ Մեր խնդիրն այլ է՝ պատերազմի, խաղաղության անվտանգության, մեր երկրի բարեկեցության, Երևանը Երևան մնալու և ամբողջական իշխանափոխության, էս կոնֆիգուրացիայի մեջ ըստ էյադմ էլ որոշումները կկայացվեն», - ասաց Թևանյանը։