Մատչելիության հղումներ

Ժամը 14-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 13, 92 տոկոսը


Ժամը 14-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 13, 92 տոկոսը կամ 824 հազար 250 ընտրողներից 114 հազար 759-ը, փոխանցում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)։

Աջափնյակ վարչական շրջան՝ 13,83 տոկոսը կամ քվեարկելու իրավունք ունեցող 83 հազար 14 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 11 հազար 477-ը։

Ավան վարչական շրջան՝ 15,66 տոկոսը կամ 39 հազար 30 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից՝ 6 հազար 114-ը։

Արաբկիր վարչական շրջան՝ 15,01 տոկոսը կամ քվեարկելու իրավունք ունեցող 94 հազար 537 քաղաքացիներից մասնակցել է 14 հազար 192-ը։

Դավթաշեն վարչական շրջան՝ 15,61 տոկոսը կամ քվեարկելու իրավունք ունեցող 33 հազար 484 ընտրողներից մասնակցել է 5 հազար 228-ը։

Էրեբունի վարչական շրջան՝ 11,83 տոկոսը կամ 89 հազար 206 ընտրողից մասնակցել է 10 հազար 552-ը։

Կենտրոն վարչական շրջան՝ 14,37 տոկոսը կամ 94 հազար 922 ընտրողից մասնակցել է 13 հազար 638-ը։

Մալաթիա- Սեբաստի վարչական շրջան՝ 12,78 տոկոսը կամ 106 հազար 317 ընտրողից՝ 13 հազար 587-ը։

Նոր Նորք վարչական շրջան՝ 14,55 տոկոսը կամ 97 հազար 497 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 14 հազար 181-ը։

Նորք Մարաշ վարչական շրջան՝ 15, 88 տոկոսը կամ 10 հազար 667 ընտրողից 1694-ը։

Նուբարաշեն վարչական շրջան՝ 12, 57 տոկոսը կամ 8 հազար 65 ընտրողից 1014-ը։

Շենգավիթ վարչական շրջան՝ 13, 02 տոկոսը կամ 110 հազար 780 ընտրողից 14 հազար 622-ը։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 14, 91 տոկոսը կամ 56 հազար 731 ընտրողից 8 հազար 460-ը։

2018 թվականի ընտրությանը ժամը 14-ին մասնակցել էր ընտրողների 23,73 տոկոսը:

XS
SM
MD
LG