Մատչելիության հղումներ

Ես քվեարկել եմ հանուն ինքնիշխանության, հետևաբար հանուն իշխանափոխության. Մանե Թանդիլյան


Ցածր մասնակցությունը պայմանավորված է մարդկանց անձնային այլ առաջնահերթություններով, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

«Այս իշխանությունները նույնիսկ օրվա ընտրությամբ են այնպես անում, որ մասնակցությունը ցածր լինի, որովհետև նրանք հասկանում են, որ ժողովուրդն է իրենց իշխանազրկելու ընտրության միջոցով, և ցածր մասնակցությունը կարող է դա ինչ-որ կերպ վնասել», - նշեց նա՝ հորդորելով երևանցիներին մասնակցել ընտրություններին։

«Ես քվեարկել եմ հանուն ինքնիշխանության, հետևաբար հանուն իշխանափոխության», - ասաց նա։

XS
SM
MD
LG