Մատչելիության հղումներ

Ռուստեմ Ումերովը՝ Ուկրաինայի պաշտպանության նոր նախարար


Ռուստեմ Ումերով
Ռուստեմ Ումերով

Ուկրաինայի գերագույն ռադան այսօր պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել է Պետական գույքի հիմնադրամի նախկին ղեկավար, Գերագույն ռադայի նախկին պատգամավոր և Ղրիմի թաթարների խորհրդի նախկին անդամ Ռուստեմ Ումերովին, հայտարարել է «Գոլոս» խմբակցության անդամ Յարոսլավ Ժելեզնյակը։

Կողմ է քվեարկել 338 պատգամավոր։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 3-ին էր հայտարարել, որ որոշել է պաշտոնանկ անել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ (Օլեքսիյ) Ռեզնիկովին, նշելով, որ նախարարությանն անհրաժեշտ են նոր մոտեցումներ և փոխգործակցության այլ ձևաչափեր զինվորականների և հասարակության հետ։

XS
SM
MD
LG