Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ (Օլեքսիյ) Ռեզնիկովը պաշտոնապես ներողություն է խնդրել իսպանական La Razon թերթին տված հարցազրույցում կատարված անհաջող համեմատության համար։ Իսպանացի լրագրողների հետ զրույցում Ռեզինիկովը պնդել էր թե՝ «պատերազմի սկզբից ի վեր ուկրաինական կողմի կորուստներն ավելի քիչ են, քան Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը»։
«Ես ցանկանում եմ անկեղծ ներողություն խնդրել Թուրքիայում և Ուկրաինայում գտնվող այն բոլոր մարդկանցից, որոնց վիրավորել են իսպանական թերթում արված իմ մեկնաբանությունները։ Իրականում ուկրաինացիները համակրում են թուրք ժողովրդին», - Ռեզնիկովի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքս-Ուկրաինան»։