Մատչելիության հղումներ

Ժամը 14:15-ի դրությամբ կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի դիրքերի ուղղությամբ նվազել է․ ՊՆ


Ժամը 14:15-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է, տեղեկացնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Առավոտյան Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց Սոթքի հատվածում ադրբեջանական զինուժի ինտենսիվ կրակոցների մասին: Ավելի ուշ նախարարությունը հայտնեց հայկական կողմի 2 զոհի և 1 վիրավորի մասին:

Ադրբեջանը հաղորդում է իր 3 վիրավորների մասին և պնդում, թե «պատասխան գործողություններ» են ձեռնարկել:

XS
SM
MD
LG