Մատչելիության հղումներ

Ադրբեջանի զինուժը Սոթքի ուղղությամբ անօդաչու թռչող սարք և ականանետ է կիրառել. ՊՆ


Հայաստանի ԶՈՒ զինծառայողը Ադրբեջանի հետ սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Հայաստանի ԶՈՒ զինծառայողը Ադրբեջանի հետ սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Ժամը 12:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են անօդաչու թռչող սարք և ականանետ, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ խոստանալով հանդես գալ լրացուցիչ հաղորդագրությամբ:

Առավոտյան Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց Սոթքի հատվածում ադրբեջանական զինուժի ինտենսիվ կրակոցների մասին: Ավելի ուշ նախարարությունը հայտնեց հայկական կողմի 2 զոհի և 1 վիրավորի մասին:

Ադրբեջանը հաղորդում է իր 3 վիրավորների մասին և պնդում, թե «պատասխան գործողություններ» են ձեռնարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG