Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակել է Նորաբակի դիրքերի ուղղությամբ․ ՊՆ


Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։

Ռազմական գերատեսչությունը նշում է, որ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց Սոթքի հատվածում ադրբեջանական զինուժի ինտենսիվ կրակոցների մասին:
Հայկական կողմը հայտնել է 2 զոհի և 1 վիրավորի, ադրբեջանականը՝ 3 վիրավորի մասին: Բաքուն պնդում է, թե «պատասխան գործողություններ» են ձեռնարկել:

XS
SM
MD
LG