Օգոստոսի 14-ին Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մասնակից «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կալանավորվել ու տեղափոխվել է կալանավայր, «Ազատությանը» փոխանցեցին՝ Գլխավոր դատախազությունից։
Վարորդը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Երևան-Գյումրի ավտոճանապարհին «ԶԻԼ» բեռնատար և Volkswagen մարդատար ավտոմեքենաների բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 6 մարդ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել էր: