Մատչելիության հղումներ

Մեկնարկեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը


Այսօր մեկնարկեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը։

Պետք է ընտրել այն ուժին, որի մանդատը կծառայի իշխանափոխությանը, քարոզարշավի առաջին օրը հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

Լրագրողների հետ զրույցում, «Ազատության» հարցին ի պատասխան, Թանդիլյանը շեշտեց՝ իրենց քաղաքական ուժը չի ցանկանում առանձնացնել Երևանի խնդիրները Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներից, իսկ կուսակցության ուշադրության կենտրոնում Արցախն է լինելու։

Քաղաքապետի թեկնածուն նաև նշեց՝ 50+ չհավաքելու դեպքում չի միանա «Քաղաքացիական պայմանագրին»։

«Ազատության» հարցին, թե այլ ընդդիմադիր ուժերի, մասնավորապես, Հայկ Մարությանի առաջնորդած «Ազգային առաջընթացին» կմիանա՞, Թանդիլյանը չբացառեց։

Ընտրություններին առաջադրվել է 13 կուսակցություն և մեկ դաշինք։ 14 ուժերը տարբեր միջոցառումներ են ծրագրում օրվա ընթացքում։

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին։

XS
SM
MD
LG