Սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» կուսակցության ընտրացուցակը կգլխավորեն Արտակ Զեյնալյանը, Սարգիս Մադաթյանը և Անի Խաչատրյանը:
Արտակ Զեյնալյանը միջազգային իրավունքի մասնագետ է, 2018-2019թթ. զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը, ավելի վաղ օրենսդիր մարմնի պատգամավոր է եղել։ Նա նաև ՄԻԵԴ-ում գերիների շահերն է ներկայացնում։
Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են գրեթե մեկ տասնյակ քաղաքական ուժեր։