Չինաստանը ռազմաօդային ու ռազմածովային ուժերի ներգրավմամբ զորավարժություններ է սկսել Թայվանի մոտ։
Հրամանատարության ներկայացուցիչ Շի Ին հայտարարել է, որ պարեկային զորավարժություններում մշակվում են ռազմանավերի և օդանավերի կոորդինացման գործողություններ, ինչպես նաև ծովային ու օդային տարածքների վրա վերահսկողություն սահմանելու նրանց կարողությունները։
Նա ասել է, որ զորավարժությունները «խիստ նախազգուշացում են Թայվանի անկախության անջատողականներին և օտար տարրերին ու նրանց սադրանքներին»։
Չինաստանի զորավարժությունները հաջորդեցին ԱՄՆ-ի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի առաջնորդների գագաթնաժողովին։