Մատչելիության հղումներ

Թայվան են ժամանել չինացի պաշտոնյաներ


Թայվան - Օդանավը վայրէջք է կատարում Թայբեյի օդանավակայանում, արխիվ
Թայվան - Օդանավը վայրէջք է կատարում Թայբեյի օդանավակայանում, արխիվ

Չինացի պաշտոնյաների խումբը այսօր ժամանել է Թայվան մշակութային միջոցառման մասնակցելու նպատակով։

Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո վերջին երեք տարվա ընթացքում սա չինական կողմից առաջին այցն է Թայվան, որը կատարվում է Չինաստանի և Թայվանի միջև լարվածության ֆոնին։

Այս շաբաթ Թայվանի իշխանությունները թույլատրել են Չինաստանի 6-հոգանոց պատվիրակության այցը Թայվան՝ Լապտերների տոնին մասնակցելու համար։

Թայբեյի օդանավակայանում չինացի պաշտոնյաները մամուլի հետ չեն շփվել, նրանք հեռացել են անվտանգային ուժեղ վերահսկողության ներքո։

Տասնամյակներ առաջ Թայվանն անջատվել է Չինաստանից, բայց Պեկինը կղզին համարում իր անբաժանելի մասը։

XS
SM
MD
LG