Ադրբեջանը շարունակում է մեծ նշանակություն տալ հարևան և գործընկեր Վրաստանի հետ համագործակցությանը։ X սոցցանցում (նախկին՝ Թվիթեր) գրել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
«Մենք ամբողջովին աջակցում ենք Վրաստանի հակամարտությունների կարգավորմանը միջազգայնորեն ճանաչված սահմաններով, երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա հիմնված»,- նշել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը։