Ադրբեջանի և Վրաստանի դիվանագիտական գերատեսչությունների միջև Թբիլիսիում քաղաքական խորհրդակցություն կանցկացվի, որի նպատակը «երկու երկրների միջև բարձր մակարդակի երկխոսությունը շարունակելն է», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը։
Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ կողմերը մտադիր են քննարկել նաև տարաշրջանային հարցեր։
«Կարծիքներ կփոխանակենք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ, քանի որ Ադրբեջանն ու Վրաստանն այս հարցերում ունեն ընդհանուր նպատակներ և ընդհանուր շահեր», - ընդգծել է Խալաֆովը։
Թբիլիսին անցած շաբաթ վավերացրել է պաշտպանության ոլորտում վրաց-ադրբեջանական համագործակցության համաձայնագիրը, որի շրջանակներում կողմերը կհամաձագործակցեն, մասնավորապես, ռազմակրթական, պաշտպանական, անվտանգության ոլորտներում։