Դոնեցկի Կոնստանտինովկայում հարձակման զոհերի թիվը հասել է երեքի․ 12-ամյա մի աղջիկ, որ նախորդ օրը վիրավորվել էր, հիվանդանոցում մահացել է։
Ավելի վաղ հաղորդվել էր կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստացած 10-ամյա տղայի մահվան մասին։
«Այսպես, կասետային արկերի հրթիռակոծության արդյունքում զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, 6 մարդ վիրավորվել է»,- ասել է Դոնեցկի շրջանային վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն։
Ուկրաինական կողմը հաղորդել էր, որ ռուսական զորքերը «Սմերչ» հրթիռային համակարգից կրակել են ջրամբարներից մեկի ափի ուղղությամբ, որտեղ մարդիկ հանգստանում էին։