Ռուսաստանյան «Առաջին ալիք» դաշնային հեռուստաընկերության լրագրողները հայտարարել են, որ գերմանական իշխանություններից «երկիրը լքելու մասին պահանջ» են ստացել։
Լրատվամիջոցի ներկայացուցիչ Իվան Բլագոյի խոսքով՝ համապատասխան ծանուցումը ստացել են նոյեմբերի 27-ին։ Միաժամանակ ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է «Առաջին ալիք»-ի գերմանական բյուրոյի փակման մասին»։
«Երկիրը լքելու պահանջը ստացվել է Ռուսաստանում Գերմանիայի քաղաքացու ձերբակալության մասին սյուժեն եթեր հեռարձակելուց անմիջապես հետո», - հայտարարել է ռուսաստանյան դաշնային հեռուստաընկերության Գերմանիայի թղթակիցը։
Պաշտոնական Մոսկվան պատասխան քայլով է սպառնում։
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությանը փոխանցել է՝ «պատասխան միջոցների մասին կհայտարարվի այսօր»։