Մատչելիության հղումներ

Ռուսական կողմի հարվածների հետևանքով չորս հոգի զոհվել է, կան վիրավորներ, պնդում են Կիևից


Հուլիսի 16-ի գիշերը ռուս զինվորականները հարվածել են Ուկրաինայի քաղաքներին, չորս մարդ զոհվել է, կան վիրավորներ, հայտնում են Կիևից։

Դոնեցկի մարզում երկու մարդ է մահացել Չասով Յար քաղաքում և Ալեքսանդրո-Շուլտինո գյուղում։ Մեկ մարդ վիրավորվել է, մեկը զոհվել է Խերսոնում, մյուսը՝ Խարկովի մարզում։

Գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Զապորոժիեի վրա՝ մեկ մարդ վիրավորվել է։ Վնասվել են ենթակառուցվածքներ, պայթյունի ալիքից պատուհաններ են պայթել հարակից շենքերում։

Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է հայտնել գիշերային հարձակման մասին, զոհերի մասին չի հաղորդվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG