Մատչելիության հղումներ

Արցախի նախագահն այսօր հանդես կգա ուղերձով


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ժամը 22:00-ին հանդես կգա ուղերձով:

Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ «ուղերձում հակիրճ կխոսի առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ»՝ շեշտելով․ - «Արցախի յոթամսյա շրջափակումը և հատկապես մեկամսյա լրիվ պաշարումը օրեցօր սրում են մեր ժողովրդի անվտանգային ու հումանիտար վիճակը»:

2022-ի դեկտեմբերի 12-ից, բնապահպանական պատրվակով, Ադրբեջանը փակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Այս տարվա ապրիլի 23-ից էլ Ադրբեջանը փակեց Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Արդեն ուղիղ 7 ամիս շրջափակված Արցախն այս պահին ընդհանրապես կտրված է Հայաստանից, հումանիտար բեռներ Արցախ չեն մտնում։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այժմ կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ վերջին շաբաթներին արգելվել է բոլոր ապրանքների մատակարարումը։ Ապաշրջափակման պահանջով Արցախում հանրահավաքներ են մեկնարկել։

XS
SM
MD
LG