Մատչելիության հղումներ

Պուտինն ուղերձով դիմել է Սիրիայի նոր նախագահին


Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ Ալ-Շարաա, արխիվ
Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ Ալ-Շարաա, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն նամակ է ուղարկել Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ Ալ-Շարաային, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ այդ ուղերձում Պուտինն իր աջակցությունն է հայտնել «Սիրիայում իրադրության շուտափույթ կայունացմանը, երկրի ինքնիշխանության, անկախության, միասնության ու տարածքային ամբողջականության պաշտպանությանն ուղղված ջանքերին»։

Դիմելով Ալ-Շարաային՝ Պուտինը նաև վերահաստատել է Սիրիայի հետ «երկկողմ օրակարգի բոլոր հարցերի շուրջ պրակտիկ համագործակցությունը զարգացնելու Մոսկվայի պատրաստակամությունը»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG