Հնդկաստանի տիեզերական գործակալությունն այսօր տիեզերական հրթիռ է արձակել դեպի լուսին՝ նպատակ ունենալով մոդուլ և ամենագնաց իջեցնել լուսնի մակերևույթին։ Այս գործողությունը պլանավորված է իրականացնել օգոստոսի 23-ի սահմաններում։
Մինչ հիմա ընդամենը երեք երկիր է լուսնային առաքելություն իրականացրել՝ Միացյալ Նահանգները, նախկին Խորհրդային Միությունը և Չինաստանը։
Հդկաստանը մտադիր է առաջին անգամ տիզերական ապարատ իջեցնել լուսնի հարավային բևեռի շրջանում։