Վաշինգտոնի կոթողը, որը Ամերիկայի մայրաքաղաքում վեր խոյացող սպիտակ սյուն է, լուսային էֆեկտներով ձևավորվել է «Ապոլոն 11» տիեզերանավի տեսքով՝ ի պատիվ լուսնային թռիչքի 50-ամյակի:
Կես դար առաջ առաջ հուլիսի 16-ին մեկնարկեց «Ապոլոն 11»-ի թռիչքը դեպի Լուսին, իսկ չորս օր անց՝ հուլիսի 20-ին, մարդկության առաջին քայլերը Լուսնի վրա արեցին Նիլ Արմսթրոնգն ու Բազ Օլդրինը: «Սա փոքր քայլ է մարդու համար, բայց վիթխարի թռիչք ամբողջ մարդկության համար», - ասել էր Նիլ Արմսթրոնգը՝ առաջին քայլն անելով Լուսնի վրա:
ԱՄՆ Տիեզերական հետազոտությունների գործակալությունը՝ NASA-ն պլանավորում է լուսնային առաքելությունը կրկնել 2024 թվականին: